Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց 6 ամսով երկարաձգել ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը։

Որոշումն, ըստ նախագծի հիմնավորման, որոշակի բնապահպանականան խնդիր է լուծելու, այն է՝ նվազեցնել առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը, ինչպես նաև պայքարել ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառության դեմ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Lraber24