Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեսանյութ է հրապարակել՝ ևս մեկ անգամ ահազանգելով երկրում տիրող ծայրահեղ ծանր իրավիճակի մասին։

Նշվում է, որ ավելի քան յոթ ամսվա շրջափակումն Ադրբեջանի կողմից իր աղետալի ազդեցությունն ակնհայտ է կյանքի բոլոր ոլորտներում. «Մարդկանց տառապանքները գնալով ավելի են խորանում հումանիտար օգնության բացակայության և կենցաղային տարրական պայմաններից զրկվելու պատճառով։

Որպես իրավապաշտպան ազգային ինստիտուտ՝ մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությանը, քայլեր ձեռնարկել և անհապաղ դադարեցնել Արցախի շրջափակումը և վերացնել դրա մարդասիրական անբարենպաստ հետևանքները»։

Տեսանյութն՝ այստեղ

Оставьте комментарий