Ինչ իրավիճակ է Արցախում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում են ՌԴ ՊՆ–ից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում»,-ասված է հայտարարության մեջ։

Оставьте комментарий