Ողբերգական ավտովթար

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։35-ի սահմաններում 36-ամյա Աշոտ Կոստանյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Պտղնի վարչական համայնքի «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին․ հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ա․ Կոստանյանը մարմնական վնասվաքներով  տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կոստանյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте комментарий