Հրդեհ՝ Ամիրյան փողոցի շենքերից մեկում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքի տանիքում։  Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին:

 

Оставьте комментарий