Սյունիքից հայտնում են․ Ողբերգական դեպք է տեղի ունեցել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի «Աժդանակ» ՍՊԸ, որտեղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է․ գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով առաջացած մարդու մահ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте комментарий