Նիդեռլանդներում գողերը քաղաքապետարանից գողացած վեց նկարը վերադարձրել են արտ-դետեկտիվին

Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Մեդեմբլիկ առափնյա փոքր  քաղաքի հին քաղաքապետարանից գողացված վեց կտավներն  անսովոր առաքմամբ վերադարձվել են արտ-դետեկտիվին, որը գտնվում էր  Ամստերդամից մոտ 40 մղոն հեռավորության վրա, հայտնում է CNN-ը։

Արթուր Բրենդը, որը հայտնի է  Վան Գոգի վաղ շրջանի նկարը, ինչպես նաև Հիտլերի ձիերի արձանները և Պիկասոյի նկարը վերադարձնելով, The Art Newspaper-ին պատմել է, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, տանը նստած էր, երբ հնչեց դռան զանգը։

Հոլանդական լրատվամիջոցները հայտնում են, որ  տղամարդը, որն, ամենայն հավանականությամբ, առնչություն չի ունեցել գողության հետ, խնդրել է նրան իջնել ներքև՝ փաթեթը ստանալու համար (որում, ինչպես պարզվել է, գողացված նկարներն են եղել): Բրենդը նկարները բերել է տուն՝ նախքան ոստիկանությանը հայտնելը։

Սեպտեմբերի սկզբին  Մեդեմբլիկի նախկին քաղաքապետարանից գողացել էին վեց նկար։ Այն ժամանակ հրապարակված հայտարարության մեջ տեղական իշխանությունները հաստատել էին, որ գողացել են  նաև մի շարք այլ իրեր, այդ թվում՝ ջահ, և առաջարկել են մինչև 10,000 եվրո (մոտ 10,600 դոլար) պարգև՝  դրանց անվտանգ վերադարձի համար:

«Ամենայն հավանականությամբ (Մեդեմբլիկի գողերը) վախեցած էին, և երևի հավանականություն կար, որ ոստիկաններն արդեն  նրանց հետքի վրա էին: Կամ պետք է այրեին դրանք, ինչը վատ գաղափար է, քանի որ  ավելի ուշ ձերբակալվելիս կալանման  լրացուցիչ ժամկետ կստանային, կամ էլ մտածել են թողնել իմ տան շեմին»,- ասել է արտ-դետեկտիվը։

Կտավները, որոնք միասին, ենթադրաբար, արժեն մոտ 100․000 եվրո, ներառում են հնագույն տիրակալ թագավոր Ռադբուդի,  արքայազն Վիլհելմ Օրանացու, Մորից Օրանացու,  կոմս Յան վան Նասաուի, թագուհի Վիլհելմինայի դիմանկարները և աստվածաշնչյան մի տեսարան: Ներկայումս նկարները  ոստիկանությունում են:

Оставьте комментарий