Իսրայելը թույլ է տվել ջուր, դեղորայք և սնունդ տեղափոխող14 բեռնատարի մուտք գործել Գազայի հատվածի հարավային մաս

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել ջուր, դեղորայք և սնունդ տեղափոխող14 բեռնատարի մուտք գործել Գազայի հատվածի հարավային մաս, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Քաղաքական վերնախավի ցուցումների համաձայն՝ երեկ երեկոյան ժամը տասին 14 բեռնատար՝ ջրով, սննդով և բժշկական սարքավորումներով «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատվածի հարավային հատված», — ասել է նա ճեպազրույցում։

Оставьте комментарий