ԱՄՆ-ում մառախուղի հետևանքով 158 մեքենա է վթարի ենթարկվել. կան զոհեր (տեսանյութ)

Առնվազն յոթ մարդ զոհվել է երկուշաբթի առավոտյան այն բանից հետո, երբ հարավային Լուիզիանա նահանգի հրդեհների ծուխը և խիտ մառախուղը պատճառ է դարձել զանգվածային ավտովթարի՝ 158 ավտոմեքենայի մասնակցությամբ. հայտնում են իշխանությունները, փոխանցում է NBC-ին:

Լուիզիանայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 25-ի, և զոհերի թիվը կարող է աճել:

Մեքենաները ջախջախվել են, մխրճվել մեկը մյուսի մեջ, իսկ որոշները այրվել են: Շատ մարդիկ սկզբում կանգնած էին ճանապարհի եզրին կամ իրենց մեքենայի տանիքին, անհավատությամբ նայում էին աղետին, իսկ մյուսները օգնություն էին աղաղակում։

Տեսանյութը՝ այստեղ

Оставьте комментарий