Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ասում ենք, որ պատրաստ ենք վերադարձնել գյուղերը, իսկ դուք պատրա՞ստ եք վերադարձնել Հայաստանի հողերը։ Եթե այո, ուրեմն հենց հիմա փոխանակենք։ Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպես չէ, որ մենք անընդհատ երազում ենք ինչ-որ բան նվիրելու մասին: Մենք պատրաստ ենք տալ ու վերցնել։ Այսպիսով, մենք չենք նսեմացնում Հայաստանի շահերը։ Մենք առաջարկում ենք սահմանի ողջ երկայնքով ապառազմականացված գոտի մտցնել։ Մենք ցանկանում ենք վերացնել էսկալացիայի և ագրեսիվ քաղաքականության բոլոր հնարավոր պատճառները»,- նշել է նա։
Փաշինյանը պարզաբանել է, որ 29800 քառ. կմ-ն ընդգրկում է Արծվաշենը, ինչպես նաև Բերքաբեր, Պառվաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի տարածքները, որոնք 1990-ական թվականներից գտնվում են Բաքվի վերահսկողության տակ։
«Ըստ 1975 թվականի քարտեզների՝ 29800 քառ. կմ-ն ներառում է նաև Սոթք-Խոզնավար հատվածում գտնվող այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին ժամանակներում (44-օրյա պատերազմից հետո- խմբ.) օկուպացիայի արդյունքում»,- հավելել է Փաշինյանը։


