Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին սեպտեմբերի 25-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։

Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև լարվածության թուլացմանն ու երկխոսության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերի վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», – նշված է հայտարարության մեջ։

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Lraber24