ԱՄՆ-ն օգնել է Հորմուզի նեղուցով տեղափոխել 1,5 միլիարդ բարել նավթ. այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ, ծովակալ Բրեդ Կուպերը։
Ըստ Կուպերի՝ ԱՄՆ բանակն ամռան սկզբից ի վեր աջակցել է Պարսից ծոցի տարածաշրջանում գործընկերներին՝ արտահանելու ավելի քան 1,5 միլիարդ բարել հում նավթ։
«Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական ուղիները մաքրվել են իրանական ականներից և շարունակում են բաց մնալ։ Ըստ Կուպերի՝ իրանական ռազմածովային ուժերը, փաստացի, «ծովի հատակին են»․ սա նշանակում է, որ նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որևէ նավ ներկա չէ։ Միաժամանակ, իրանական նավահանգիստների խիստ շրջափակման շնորհիվ մենք թույլ չենք տվել Իրանին արտահանել նույնիսկ մեկ կաթիլ նավթ», — տեսաուղերձում նշել է ծովակալը։

