Ուժգին հրդեհ Մոսկվայում․ այրվում են տասնյակ ավտոբուսներ (Տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուժգին հրդեհ Մոսկվայում․ այրվում են տասնյակ ավտոբուսներ (Տեսանյութ)

Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում հունիսի 1-ի գիշերը ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են այրվել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Ռուսական սոցցանցերում պնդում են, որ անհայտ անձինք այրել են ավտոկայանատեղին։ Հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Ավտոկայանատեղիում ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են եղել։

«Հրդեհի հետևանքով այրվել է 20 ավտոբուս և 15 միկրոավտոբուս։ Հրդեհը մարվել է միայն մի քանի ժամ անց։ Ոստիկանությունը փնտրում է անձին, ով կատարել է արարքը»,- ասվում է Telegram ալիքում։

Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Տեսանյութը ստորև

Оставьте комментарий