Առաջիկայում Երևանի «Շտապօգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով

Առաջիկայում Երևանի «Շտապօգնությունը» ծառայություն կմատուցի նաև մոպեդներով։

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը․

«Այստեղ աշխատանք ունենք անելու՝ համապատասխան մասնագետներ գտնելու։ Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում իրականցվող, պահանջվող դեպքերի, այլ միայն առաջին բուժօգնության պարագայում»,- նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարի հրամանով՝ շտապ օգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ․

«Պաշտոնական տվյալներով Երևան քաղաքի մեկ միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում ենք 43 շարժակազմով, դիմել ենք առողջապահության նախարարին՝ ավելացնել մեր շարժակազմերը»,- ասաց նա։

Оставьте комментарий