Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մինչև 5,6 մագնիտուդով մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Առաջին ցնցումն ամենաուժեղն էր։ Ժամը 2:01-ին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 բալ։ Դրանից հետո տեղի է ունեցել երկրակեղևի տատանումների հերթական շարքը՝ 4-5 բալ ուժգնությամբ: Վերջին ցնցումը գրանցվել է 14:17-ին:

Սեյսմոլոգները պարզել են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ հունվարի 23-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի վայրի մոտ։

Սակայն բոլոր ստորգետնյա ցնցումները, իրենց աշխարհագրական մոտիկության պատճառով, զգացվել են նաև Ղրղզստանում։ Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Ղրղզստանի բնակավայրերում երկրակեղևի տատանումների ինտենսիվությունը տատանվել է 2,5-4,5 բալ:

Оставьте комментарий