Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր 2 տղաներին առևանգել են ու պատրաստվում են վաճառել նրանցից մեկի երիկամը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը 21, մեկը 23 տարեկան է և իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը և իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում այդ մարդը հայտնել է, որ ինքը Հայաստանում և արտերկրում հայտնի դերասան է։

Оставьте комментарий