Մբապեն որոշել է` որտեղ է ապրելու Մադրիդում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով, ըստ վերջին տեղեկությունների, որոշել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով, արդեն որոշել է, թե որտեղ է ապրելու Մադրիդ տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ նախապատրաստվելով «Լոս Բլանկոս» տեղափոխվելուն, Մբապեն կապ է հաստատել մադրիդցի ընկերների հետ, որպեսզի նրանք իրեն խորհուրդ տան Իսպանիայի մայրաքաղաքի ամենահարմարավետ տարածքները:

Ֆրանսիացի հարձակվողը նաև ներկայումս վերանորոգում է իր փարիզյան տունը՝ նպատակ ունենալով հյուրընկալել ՊՍԺ-ի ևս մեկ խաղացողի:

Աղբյուր  ArmSport.am

Оставьте комментарий