Լեհաստանում հայտարարել են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններին մասնակցելու մասին

Լեհաստանում երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 12-ից, գրեթե բոլոր ճանապարհներով կավելանա ռազմական տեխնիկայի տեղաշարժը։ Դա պայմանավորված է վերջին տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններով՝ «Steadfast Defender-24»-ով:

Այս մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ Լեհաստանում ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժը կիրականացվի վարժանքների շրջանակում։ Այսպիսով, նախատեսվում է կիրառել դաշնակիցների զորքերի տեղափոխումը, համակարգել անդրսահմանային գործողությունները և համագործակցել ընդունող երկրների հետ։

Շարասյուներն ուղեկցելու և հսկելու են ռազմական ոստիկանությունը և լեհական բանակի ճանապարհային հսկողության ստորաբաժանումները։

Գլխավոր շտաբը լեհերին կոչ է արել չհրապարակել ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվություն և լուսանկարներ, քանի որ դա կարող է ունենալ «բացասական հետևանքներ»։

Оставьте комментарий