Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’իվուարը եզրափակիչում հաղթեց Նիգերիային

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոտ դ’իվուարը մրցում էր Նիգերիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կոտ դ’իվուարի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Առաջին կեսում Նիգերիայից հաշիվը բացեց Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։ 62-րդ րոպեին Ֆրանկ Կեսյեն հավասարեցրեց խաղի հաշիվը։

81-րդ րոպեին Սեբաստիան Հալերի խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’իվուարի հավաքականին։

Оставьте комментарий