Խոշոր վթար՝ Հայաստանում. բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Оставьте комментарий