Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկի բակում անասկաներ է կուտակված, որն այրվում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставьте комментарий