Գվարդիոլան ներողություն է խնդրել ֆուտբոլիստից

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել անգլիացի կիսապաշտպան Կելվին Ֆիլիփսից, որը վարձավճարով խաղում է Լոնդոնի «Վեսթ Հեմում»:

2022 թվականի դեկտեմբերին կատալոնացին 28-ամյա ֆուտբոլիստին հայտացուցակում չընդգրկելը բացատրել էր նրա ավելորդ քաշով: Հետագայում Ֆիլիփսը խոստովանել էր, որ մարզչի այդ հայտարարությունը բացասական է ազդել իր ինքնավստահության վրա:

«Ներողություն եմ խնդրում, շատ եմ ցավում, որ այդպես ստացվեց: Նախկինում երբեք այդ մասին չէի խոսել առանց ֆուտբոլիստի հետ քննարկելու»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է BBC-ին:

«Մանչեսթեր Սիթիում» Ֆիլիփսը 1,5 տարում մասնակցել էր ընդամենը 6 հանդիպման:

Оставьте комментарий