Սպանություն՝ Երևանի կենտրոնում. կասկածյալը սպանվածի որդին է

Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին, իսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրանական բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին:

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածն ընկերոջ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին։ Նա նաև մի քանի հարված է հասցրել հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:

Ոստիկաններն ու պարեկները, հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի, սակայն հետապնդելով բռնել են նրան: Պարզվել է, որ նա մահացածի որդին է։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Оставьте комментарий