Թրամփը պարտվել է Կոլումբիա շրջանում հանրապետականների փրայմերիզում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Կոլումբիա դաշնային մայրաքաղաքային շրջանում հանրապետականների փրայմերիզում պարտվել է, շրջանն անվանել է «ճահիճ»։ Թրամփը պարտվել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլիին, որը ստացել է ձայների ավելի քան 60%-ը։

«Ես միտումնավոր չեմ մասնակցել Կոլումբիայի շրջանում քվեարկությանը, քանի որ այն ճահիճ է՝ շատ քիչ պատվիրակներով և առանց հեռանկարների», — գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում (մեջբերում է Reuters-ը):

Նշենք, որ վաղը՝ մարտի 5-ին, փրայմերիզներ կանցկացվեն միանգամից 15 նահանգում։ Հանրապետական կուսակցության փրայմերիզները նախկինում անցկացվել են Միչիգանում, Այովա, Նյու Հեմփշիր, Նևադայում և Հարավային Կարոլինայում, ինչպես նաև Վիրջինյան կղզիներում: Թրամփը հաղթել է ամենուր՝ բացառությամբ Կոլումբիայի:

Оставьте комментарий