Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Մադոյանը հաղթանակով է մեկնարկել

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հայ բռնցքամարտիկը մրցեց մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու հաղթանակ տարավ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։

Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիերիի արգելքը։

 

Աղբյուր  ArmSport.am

Оставьте комментарий