Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անրեկ խուսափել Իրան մեկնելուց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից․ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մեկնողներին՝ պահպանել առավելագույն աչալրջություն»։

Ադրբեջանական կողմը ներկայումս Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել անվտանգության կանոններին։

Թե կոնկրետ ինչ պատճառով է նման հայտարարությամբ հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն, պաշտոնական Բաքուն չի մանրամասնում, սակայն հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, Ադրբեջանը բողոքի նոտա էր ուղարկել Իրանին՝ Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության հետ կապված։ Իրանական իշխանությունները վերջինիս մեղադրում են լրտեսության մեջ։

Սաֆարլին Գերմանիայի բուհերից մեկի ուսանող է, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իրան էր ժամանել մարտի սկզբին։ Այդ ժամանակ նա դադարել էր կապի դուրս գալ ընտանիքի անդամների հետ։ Ադրբեջանական կողմն ավելի վաղ իրանական իշխանություններից պահանջել էր տեղեկություններ տրամադրել իր քաղաքացու վերաբերյալ։

Оставьте комментарий