Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Կրեմլ

Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ և անուղղակիորեն մասնակցում է դրան, մարտի 15-ին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպես, նա մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե Ֆրանսիան Ռուսաստանին թշնամի է համարում, գրում է iz.ru-ն:

«Այն, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար թշնամի է, ակնհայտ է։ Քանի որ Ֆրանսիան արդեն իսկ ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև նշել է, որ Ֆրանսիան դեմ չէ իր ներգրավվածության աստիճանի բարձրացմանը՝ դատելով Մակրոնի հայտարարություններից։

Նախօրեին Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում կրկին հնարավոր է համարել զորքեր մտցնել Ուկրաինա։

Оставьте комментарий