Զենք եմ հասցրել Crocus-ի վրա հարձակվածներին. Դաղստանում ձերբակալվել են զինյալները, որոնք ֆինանսավորել և զինել են ահաբեկիչներին (տեսանյութ)

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է չորս զինյալի, որոնք ֆինանսավորել են և զինել մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին:

«Հաստատվել է, որ ձերբակալված գրոհայիններն ուղղակիորեն մասնակցել են 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը», — ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին», — հարցաքննության ժամանակ ասել է զինյալներից մեկը:

Նշվում է, որ Crocus-ի վրա հարձակված ահաբեկիչների զենքերը բերվել էին Մախաչկալայից։

Հարցաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Դաղստանում ձերբակալված չորս զինյալներ պայթյուն էին ծրագրում Կասպիյսկում:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Оставьте комментарий