Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝ հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է, 12-ի, 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճանով։

Оставьте комментарий