Լավ լուր Արցախից

Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Оставьте комментарий