Ողբերգական ավտովթար

Հունիսի 18-ին, ժամը 19։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1972 թ․) և «Toyota Alphard» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ն․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Оставьте комментарий