Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ Հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-30-ի և հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Оставьте комментарий