Եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Оставьте комментарий