Վեցամյա տղան 12 մետր բարձրությունից ընկել է գետը

Մեքսիկայում 6-ամյա երեխան 12 մետր բարձրություն ունեցող ճախրուղուց (զիփլայնից) վայր է ընկել գետը։ Այս մասին գրել է ABC հրատարակությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին Մոնտերեյի Ֆունդիդորա զբոսայգում։ Այդ պահին ատրակցիոնում եղել են միաժամանակ և՛ մեծահասակ, և՛ երեխա։

Տղամարդը հասել է երեխային այն պահին, երբ ամրացումը հանկարծակի պոկվել է։ Արդյունքում վեցամյա տղան ցած է ընկել ու, ըստ աղբյուրի, հայտնվել գետում։

Հաղորդվում է, որ տուժածը ողջ է մնացել՝ կապտուկներ և նյարդային ցնցում է ստացել։ Այգու աշխատակիցները նրան դուրս են բերել ջրից, իսկ տուժածի ծնողները զննել են որդուն ու հրաժարվել հոսպիտալացումից։

Оставьте комментарий