Երևանի Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Թշնամին կրակ է բացել Երասխի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ այսօր Երասխում կառուցվող գործարանի տարածքում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ։ Իսկ արդեն հունիսի … Читать далее

Ողբերգական ավտովթար

Հունիսի 18-ին, ժամը 19։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին … Читать далее

Եգիպտոսում կրկին շնաձուկ է հայտնաբերվել

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի ափից մոտ 3 կմ հեռու ձկնորսները Միջերկրական ծովում շնաձկան ձագ են բռնել։ Այս մասին հայտնել է Seenews կայքը։ Տեղի Օվկիանոսագրության ու ձկնորսության ինստիտուտի փորձագետները հայտնել են, որ այդ տեսակը վտանգ չի ներկայացնում տարածքի համար: Ձկնորսը շնաձկան ձագին բռնել է ափից ավելի քան 3 կմ հեռավորության վրա՝ Էլ-Մաքս տարածքին զուգահեռ տարածքում։ Մասնագետներն ընդգծել են, որ … Читать далее

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների Օխոտսկի ծովի ափին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օխոտսկի ծովում՝ Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 256 կմ հյուսիս, իսկ ստորգետնյա ցնցումների աղբյուրը՝ Օխոտսկի ծովում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 437 կիլոմետր խորության վրա։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար զգուշացում է տարածել և որոշ տեղանքներ նշել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հունիսի 13-ին զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, որում ասվում է․ «Հայաստանում ամառային ճամփորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն այն վայրերը, … Читать далее

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի … Читать далее

5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆրանսիայի Նանտ քաղաքում, որը գտնվում է երկրի արևմուտքում, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նանտ քաղաքից 127 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։

Ահասարսուռ դեպք

Հունիսի 15-ի ժամը 18.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել: Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա: Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ … Читать далее

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օրբելի փ. 63/1, 65 շենքեր, Կոմիտասի պող. 7/3 շենք, Դումանի փ. 22-51/1 առանձնատներ, Կալենցի նրբ. 3-47/3 առանձնատներ, Արաբկիր 38 փողոց 1-10 առանձնատներ, Արաբկիր 36 փողոց 24 շենքեր, Բարբյուսի փ. 1-7 առանձնատներ, … Читать далее