Ընտանիքի 15 անդամներ թունավորվել են շիլայից և մահացել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Նամիբիայի հյուսիս-արևելքում՝ Արևելյան Կավանգո շրջանում, մեկ ընտանիքի 15 անդամ մահացել է, ենթադրաբար, շիլայից թունավորվելու պատճառով՚ հայտնել է Namibian Sun թերթը։ Ընթրիքից անմիջապես հետո ընտանիքի անդամները հոսպիտալացվել են։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը մինչև 10 տարեկան երեխաներ են։ Նմուշներն ուղարկվել են փորձաքննության:

Լարսը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար

Լարսի ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կցորդ Վահան Հակոբյանը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ է»,-նշված է հաղորդագրության մեջ։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

Նոր տեղեկություններ Լարսից

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են

Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մոսկվան նոր հանդիպում է պատրաստում

Մոսկվան հաստատում է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հետագա երկխոսության համար մոսկովյան հարթակ ապահովելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի … Читать далее

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Նշվում է, որ «Nissan Navara»-ն կորցրել է կառավարումը, արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեքենայում գտնվող հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են։ Ծանր այրվածքներով՝ վարորդը հոսպիտալացվել է Ֆիզուլիի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ–ի առաջարկը»,–ասվում է փաստաթղթում: Կապանում Ռուսաստանի … Читать далее

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ: Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին: Պատասխանելով … Читать далее

Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: «Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին … Читать далее